ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վիտալի Բալասանյան. Չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց հեքիաթների չեմ հավատում

Վիտալի Բալասանյան. Չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց հեքիաթների չեմ հավատում
28.01.2017 | 15:48

Հայաստանի և Արցախի հանրապետությունների Զինված ուժերն իրենց առջև դրված ցանկացած խնդիր կատարում են՝ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: «Համոզված եմ, որ Զինված ուժերն իրենց առջև դրված ցանկացած խնդիր կատարում են, մտահոգվելու ոչինչ չունենք, հատկապես երբ խոսում ենք Ադրբեջանի զենքի ու զինամթերքի մասին: Դրանք բոլորը հեքիաթներ են, ես հեքիաթների չեմ հավատում, չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Նա շնորհավորեց բոլորին, հատկապես մարտական հերթապահություն իրականացնողներին: «ՈՒզում եմ, որ մեր զորքն անփորձանք ծառայություն անցկացնի, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այս պահին մարտական հերթապահությունում են գտնվում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անդորրն են պահպանում: ՈՒզում եմ գլուխ խոնարհել բոլոր նրանց առջև, ում զավակները սկսած 1988-ից առայսօր նահատակվեցին և իրենց արյունը շաղախեցին»,- ասաց Արցախի հերոսը:

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ